ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ «ՊԻՋԱԿԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ»

«a Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Հեղինակ` Ներսեսյան Կարինե

Թեմա՝ «Պիջակի ձևավորում»

Ղեկավար` Մերի Խանջյան՝ դասավանդող

Ք. Երևան 2021թվ.

Բովանդակություն

(Ներածություն; գործվածքի մասին ինֆորմացիա; պիջակի մասին ինֆորմացիա; մեքենաների մասին տեղեկություն; ամփոփում):

Continue reading “ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ «ՊԻՋԱԿԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ»”

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՐԱՎԻ 4_5ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր մենք այցելեցինք հարավային դպրոց, իրականացնելու խոհանոցային թաթմանների կարման նախագիծը։ Սկզբում երեխաներին սովերեցրինք ինչպես օգտվել կարի մեքենաից։ Հետո ձևեցինք թաթմանները և երեխաների հետ միասին կարեցինք։ Ուրախ ենք որ կարողացանք գիտելիքներ փոխանցել մեր կրթսեր ընկերներին։

Ծաղրածուների հագուստների ձևավորում

Փետրվարի սկզբին սկսեցինք շատ հետաքրքիր նախագիծ։ Կարեցինք ծաղրածուների հագուստներ։ Այդ հագուստները հագնելու են կրթահամալիրում իրականացվող ծննդյան ծեսերի ժամանակ։

Սպիտակ ատլաս կտորից ձևեցինք անթև շրջազգեստ։ Ներքևի հատվածը ձևեցինք լայն, քանի որ պետք է օղակ անցկացնեինք։ Իսկ հետո կարմիր կտորից ձևեցինք տաբատ, որ պետք է հագնել շրջազգեստի հետ որպես կոմպլեկտ։

Դեղին ծաղրածու💛 դեղին պուտիկավոր կտորից սկսեցինք ձևել անթև շրջազգեստ։ Շրջազգեստի փեշի հատվածը լայն էր, քանի որ անցկացնելու էինք օղակ։ Դրանից հետո ձևեցինք տաբատ և այս երկու հագուստները նույնպես հանդիսանալու են որպես կոմպլեկտ։ Ընթացքը շատ հավես անցավ, քանի որ կտորները տրամադրություն էին ապահովում։ Բարի դիտում։

Գույնզգույն Կոմպլեկտ 🧡Տարբեր գունավոր կտորները իրար միացնելուց հետո սկսեցինք ձևել և կարել հետաքրքիր բլուզ ու տաբատ։Տաբատի գոտկատեղի հատվածում տեղադրեցինք օղակ հետաքրքիր տեսք ստանալու համար։ Իսկ վերջում պատրաստեցինք բանտիկ գլխազարդ տեսքը լրացնելու համար։Ստորև լուսանկարներ ընթացքից և արդյունքից։

Կապտավանք

Կապտավանքը կամ Սուրբ Մինասի եկեղեցին14-րդ դարի եկեղեցի է Կապուտան գյուղում։ Եկեղեցին իր կառույցի մեջ մեկտեղում է երեք տարբեր նշանակության շինություններ՝ դամբարան, եկեղեցի, զանգակատուն։ Հորինվածքով այն եռահարկ, աստիճանավոր ճարտարապետական կառույց է և իր շարքի եկեղեցիների մեջ վերջին կառուցվածը՝ Եղվարդի, Նորավանքի, Գոշավանքի հորինվածքներից հետո։ 

Ըստ եկեղեցու 2-րդ հարկի արևմտյան պատի հյուսիսային եզրի՝ գետնին ընկած քարերից մեկի արձանագրությանը, որի վրա եղել է միայն տարեթիվը, եկեղեցին կառուցվել է 1349 թվականին։ Այդ մասին առաջին անգամ հիշատակվել է 1947 թվականին։

Եկեղեցին կանգուն է եղել մինչև 1920 թվականը։ Վերականգնողական աշխատանքներն իրականացվել են 1981-1983 թվականներին։

Համահորինվածք մյուս երեք եկեղեցիներից Սուրբ Մինաս եկեղեցին տարբերվում է արտաքուստ աչքի ընկնող ավելի զուսպ լուծումներով, որտեղ հարդարանքի տարրերը հասցված են նվազագույնի։

Կապուտանցիները համբարձման տոնը նշում են Սուրբ Մինաս եկեղեցում։

Изображение

Կանացի ծիսական տարազներ

Այժմ մենք հիմա կսկսենք ձեվել և կարել ազգային ծիսական տարազներ։ Սկզբում ընկեր Թերեզայի օգնուցամբ էսքիզավորեցինք, իսկ հիմա անցանք գործի։ Սկզբում ձևեցինք տակի շրջազգեստը, ապա շարունակեցինք ձևել վրայինը, որից հետո թևերը։ Սկսեցինք մաքրակար անել, բլանդել և կարել։ Տարազի կարման ընթացքը շատ հետաքրքիր էր և բազմածավալ էր, նաև այն տարբերվում էր վզի և թևերի մշակմամբ։ Այս ծիսական տարազը կազմում է մեր դիպլոմային նախագծի մի մասը, որն էլ մենք կարեցինք ավելի մեծ պատասխանատվությամբ։ Հիմա ես կներկայացնեմ ընթացիք արդյունքների նկարները’

Կիսամյակային հաշվետվություն

Ողջույն, ես Կարինեն եմ։ Սովորում եմ արդեն երրորդ կուրսում, ասեմ որ այս տարի ավելի խորացված ենք անցնում մեր մասնագիտական առարկաները։ Ասեմ, որ ես ընտրել եմ <<Հագուստի մոդելավորում և նախագծում>> մասնագիտությունը։ Իսկ հիմա ես կներկայացնեմ իմ այս կիսամյակի աշխատանքները՛

Սեպտեմբեր ամսին մեր քոլեջի մանկապարտեզից ստացանք ներքնակների պատվերներ։ Սա իմ ներքնակներ կարելու առաջին փորձն էր։ Սկզբում շատ դժվար էր, բայց հիմա հմտորեն կարողանում կարել ներքնակներ։

Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին քոլեջի սովորողներով գործեցինք քողարկիչ ցանցեր, ապա կարի արհեստանոցում կարեցինք 20-30 հատ պաշտպանիչ անձրևանոցներ և ուղարկեցինք առաջնագիծ փոքրիկ նամակներով։ Ուրախ եմ, շատ որ այս անձրևանոցները կպաշպանեմ մեր զինվոր եղբայրներին և նրանք չեն թրջվի։

Սեբաստացու օրերի շրջանակներում մեծ ոգևորությամբ պատրաստվում էնք <<Ցուցահանդես վաճառքի>>։ Քոլեջի սովորողներով պատրաստվում էնք մենք մեր կարի արհեստանոցում կարում էինք՛ դրամապանակներ, էկո-պայուսակներ, որից հետո վրան նկարում էինք մեր նախընտրարծ էսքիզը։

Դեկտեմբեր ամսվա սկզբին ստացանք մեծաքանակ պատվերներ հարավային և նոր դպրոցներից։ Ասեմ, որ ինձ համար շատ պատասխանատու էր այս աշխատանքը, քանի որ այս ներքնակներից մենք ստանում ենք գումար, այսինքն սա մեզ համար հանդիսանում է որպես աշկատանք։

Ներքնակների պատվերներ

Դեկտեմբեր ամսին ստացանք ներքնակների մեծաքանակ պատվերներ Հարավային և Նոր դպրոցներից: Ասեմ, որ ինձ համար շատ պատասխանատու էր այս աշխատանքը, քանի որ այս ներքնակներից մենք ստանում ենք գումար,

Պատրաստվում ենք ցուցահանդես-վաճառքի

Հագուստի մոդելավորմանը աղջիկներով պատրաստվում ենք ցուցահանդես վաճառքի, որի հասույթը փոխանցվելու է հիմնադրամին: Ցուցահանդես-վաճառքի շրջանակներում կարեցինք էկո-պայուսակներ, դրամապանկներ տարբեր չափերի։

Պաշտպանիչ անձրևանոցներ

Հագուստի մոդելավորման արհեստանոցում ընկեր Մերի հետ սկսել ենք պաշտպանիչ անձրևանոցներ կարել։ Աշխատանքը մեզ համար շատ պատասխանատու է։ Մենք շատ ուրախացանք պատվեր մեզ վստահելու համար, աշխատանքը սկսեցինք սիրով և մեծ ուրախությամբ կատարել։ Նաև մեր ձևելու ընթացքին մասնակցում են նաև մեր արցախցի հյուրերը։ Աշխատանքը կատարում ենք սիրով և հավատով որ այն պատերազմը շուտ կավարտվի։